Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Լատինական Ամերիկա

Նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Լատինական Ամերիկա: ՀՀ Նախագահը կայցելի Արգենտինա, Ուրուգվայ և Չիլի: Արգենտինական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները  «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
«Առաջիկայում նախատեսվում են ՀՀ նախագահի այցեր Արգենտինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն և Չիլիի Հանրապետություն, որոնց ժամկետների և ծրագրերի վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ»,-մասնավորապես նշել է նա:
 

Back to top button