ԿարևորՔաղաքական

ՀՀ եւ ԼՂՀ ԱԳՆ. Բաքուն խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը

Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներն այսօր եւս մեկ անգամ փաստել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խոչընդոտելու Ադրբեջանի կեցվածքը։

Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Կարեն Միրզոյանը խննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր։

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Արցախ-Ադրբեջան շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրմանն ուղղված Բաքվի նպատակային սադրանքները և Ադրբեջանի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրող հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում  են բանակցություններում առաջընթացը խոչընդոտելու Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը։

Back to top button