ԿարևորՏնտեսական

Հաճելի չէ, սակայն անխուսափելի է. Երվանդ Զախարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի մասին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կազմակերպած «Էներգետիայի շաբաթ» միջոցառումը, որի բացմանը մասնակցել է Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այստեղ էլ նախարարը խոստովանել է, որ ինքն էլ ոգևորված չէ օգոստոսի մեկից Հայաստանում սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ: Հիշեցնենք, երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշեց, որ այս տարվա օգոստոսի մեկից մեր երկրում էլեկտրաէներգիան կթանկանա տասը տոկոսով: Այսպիսով մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, որ 1 ԿՎ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց ցերեկային սպառման համար վճարենք 41,85 դրամ` և գիշերային սպառման համար՝ 31,85 դրամ: Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիան մեր երկրում 27 տոկոսով արդեն թանկացել էր:

«Սակագների թանկացումով զբաղվելը հաճելի գործ չէ»,-խոստավանությունը Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանինն է: «Հաճելի չէ, սակայն, անխուսափելի է»,-վստահեցնում է նախարարը.«Եթե մեղմ արտահայտվեմ ես էլ ոգևորված չեմ սակագների թանկացումից»,- ասաց նախարարը՝ միաժանակ նկատելով, որ կան հարցեր, որոնց համար պետք է լուծումներ գտնել: Զախարյանը վստահեցրեց, որ իրենք մտահոգ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ, դրանով է պայմանավորված ՀՀ նախագահի առաջարկը վարչապետին՝ գտնել տարբերակներ ու մեղմել անապահով ընտանիքների հարցերը»:

Այս օրերին հաճախ է հնչում հարցը,թե ինչու պետք է շարքային սպառողն իր գրպանից վճարի ՀԷՑ-ի կուտակած պարտքերը: Երվանդ Զախարյանն այսպես մտածողների մեջ չէ.«Այդ պարտքերը, որոնք այսօր կան, իրականացվել են Երևանի ՋԷԿ-ի կապիտալ վերանորոգման համար, որի համար ծախսվել է մոտ 9,5 մլրդ դրամ: Դա տեխնոլոգիապես հիմնավորված հերթական պլանային վերանորոգում է, որի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հուլիսի 29-ին»:

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նսիտի ժամանակ սենսացիոն հայտարարություն հնչեց՝ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնում: Այսօր այդ հայտարարությունը էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը շահարկում ու թյուրիմացություն համարեց: Դրանք բացառելու համար պարզաբանեց: 2009թ
2009թ է Հայաստանը Իրանից գազ է ստանում և փոխարենն ապահովում էլեկտրաէներգիայով: Այս ընթացքում հարևան հանրապետությունից 2 մլրդ խորանարդ մետր գազ ենք ստացել, փոխարենը ապահվոել ենք Իրանին մոտ վեց միլիարդ կվտ ժամ էլկետրանէերգիայով:

«Վթարային ու կապիտալ վերանորոգման աշխատանքների ժամանակ, «անհրաժեշտության դեպքում ենք միայն Վրաստանից էլեկտրաէներգիա գնում, որպեսզի կարողանանք Իրանին ապահովել էլեկտրաէներգիայով»,- խոստովանեց նախարարն ու վստահեցրեց, որ յուրաքանչյուր դեպք առանձին բանակցությունների միջոցով է իրականցվում: «Ինչ առևտրի մասին կարող է խոսք լինել , դրանք շահարկումներ են ու իրականությանը չեն համապատասխանում»,- եզրափակեց Երվանդ Զախարյանը:Նախարարը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ մեր երկրում այլընտրանքային էներգիան զարգանա:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն այսօր մասնակցում էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայղության հիմնադրամի կազմակերպած Էներգետիկայի շաբաթ միջոցառմանը: Հենց այստեղ էլ նա խոստացավ՝ ամեն ինչ անելու է, որ մեր երկրում վերականգնվող էներգետիկան զարգանա:

Back to top button