ԿարևորՀասարակություն

Գիտահետազոտական ոլորտում Հայաստանը Ֆրանսիայի չորրորդ գործընկերն են ՌԴ- ից, ԱՄՆ- ից եւ Գերմանիայից հետո

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը առաջարկում է է Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին  ընդառաջ կազմակերպել հայ-ֆրանսիական գիտաժողով` ներգրավելով բուհերի ներկայացուցիչներին: Նախարարն այս առաջարն արել է այսօր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի եւ  Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարության միջազգային բաժնի հետազոտությունների պատասխանատու Ժան Լուկ Կլեմենի հետ հանդիպման ժամանակ։

«Ֆրանսիան այն քաղաքակիրթ երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել 100- րդ տարելիցի միջոցառումներին»,- ասել է Արմեն Աշոտյանը։

Հանդիպման հիմնական թեման երկու երկրների միջեւ կրթական եւ գիտական համագործակցությանն է եղել։ Դեսպան Անրի Ռենոյի խոսքով` գիտահետազոտական ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև առկա է լայն համագործակցություն, մասնավորապես, երկրաբանության, աստղաֆիզիկայի, բժշկագիտության և հնէաբանության ոլորտներում: Նա նշել է որդեգրած քաղաքականության երեք բաղադրիչ` ամրապնդել առկա համագործակցությունը, լրացնել բացերը և ընդհանուր նոր եզրեր գտնել` գիտահետազոտական ոլորտում:

Ժան Լուկ Կլեմենն իր հերթին նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարգավիճակ ունի Ֆրանսիայի կրթության նախարարության համար, մանավանդ, որ Ֆրանսիան Հայաստանի գործընկերների թվում` գիտաահետազոտական ոլորտում զբաղեցնում է չորրորդ տեղը` ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո: Ըստ նրա`  անհրաժեշտ է սերտացնել այդ փոխգործակցությունը:

Back to top button