Հասարակություն

Կարկուտը վնասել է Շիրակի 14 համայնքների, որոշներին՝ 100 տոկոսով

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Հունիսի 30-ի երեկոյան կարկուտը չխնայեց Շիրակի մարզի Արթիկի և Անիի տարածաշրջանի 14 գյուղական համայքներին: Որոշ գյուղերի ցանքատարածքներ կարկտահարվել են 100 տոկոսով: Հեկտարներով հացահատիկ է գետնին հավասարվել Իսահակյան, Լուսաղբյուր, Գուսաննա, Հայրենյաց Հայկասար, Տուֆաշեն, Պեմզաշեն, Արթիկ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ համայնքների ցանքատարածքներում: Գյուղացիների միակ հույսն այժմ պետական աջակցությունն է։

 

Back to top button