Մշակույթ

Ռիսկը, որ ԱՄՆ նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ պահպանվում է

Ռիսկը, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ պահպանվում է, սակայն կոնկրետ ժամկետ չի սահմանված, լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն էռնեստը: «Մենք աջակցում ենք նախաձեռնվող ջանքերին` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության ծրագրին և ԵԱՀԿ միջնորդությամբ բանակցություններին, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձր մակարդակի բանակցություններին: Այժմ քննարկումներ են գնում, թե ինչպես կարելի է հասնել Ուկրաինայում լարվածության թուլացմանը»,- նշել է Էրնեստը, հավելով, որ Ռուսաստանի կողմից խորհրդանշական քայլ է իրականացվել` Ուկրաինական սահմանից ռուսաստանյան զորքերը հետ են քաշվել: «Սակայն նման գործողություններն Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու լուրջ մտադրության մասին դեռ չեն վկայում և  պահպանվում է ռիսկը, որ Ռուսաստանը կարող է ստիպված լինել դեմ առնել այնպիսի լրացուցիչ քայլերի, որոնք էլ ավելի կմեկուսացնեն նրան միջազգային հանրությունից և կազդեն երկրի տնտեսության վրա», -նշել է Էռնեստը:

Back to top button