Պյոտր Պորոշենկոն կրակի դադարեցման ռեժիմը չի երկարաձգի


Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշում է կայացրել երկրի հարավ-արևելքում հրադադարի ռեժիմը չերկարաձգելու մասին: Նախագահը պարզաբանել է, որ խաղաղության ծրագրի իրագործման հնարավորությունը չի օգտագործվել աշխարհազորայինների «հանցավոր գործողությունների» պատճառով: «Նրանք հրապարակայնորել ասել են, որ չեն ցանկանում աջակցել խաղաղության ծրագրին և պահպանել կրակի դադարեցման ռեժիմը», -նշված է Ուկրաինայի նախագահի կայքում տեղ գտած հաղորդագրությունում: Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը պահանջում է ոչ միայն պաշտպանական այլ նաև հարձակողական գործողություններ: Հիշեցնենք, որ Պորոշենկոն ուկրաինական ճգնաժամի լուծման համար խաղաղության պլան էր ներկայացրել և հունիսի կեսերին հայտարարել էր երկրի արևելքում կրակը դադարեցնելու մասին: Հունիսի 20-ին հայտարարված հրադադարի ռեժիմի ժամկետն ավարտվել էր երկուշաբթի: