Հասարակություն

Նուբարաշենում պահվող ցմահ ազատազրկվածները դադարեցրել են հացադուլը

ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը:  Հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ դատապարտյալները հացադուլը դադարեցրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով։ «Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Նուբարաշենում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալներ հացադուլ էին հայտարարել՝ ի նշան բողոքի, որ պայմանական վաղաժամկետ ազատումն իրենց վրա չի տարածվում:

Back to top button