Միջազգային

Մայքլ Ջեքսոնը հետմահու 700 միլիոն դոլար է աշխատել

Մահից հետո Մայքլ Ջեքսոնը վաստակել է 700 մլն դոլար: Վկայակոչելով Forbes-ին՝ գրում է rusnovosti.ru-ն:  Եկամուտը հանրահայտ երգիչն ունեցել է հետմահու թողարկված երկու սկավառակների, «This is it» ֆիլմի ու մի շարք կնքած պայմանգրերի շնորհիվ:

Լրատվամիջոցը գրում է, քչերին է հայտնի այն, որ երգիչը նաև տաղանդավոր ձեռնարկատեր է եղել, ով կնքել է հսկայական թվով հաջող գործարքներ: Նա նման գործարքներ ունի օրինակ Sony/ATV Music Publishing ու Pepsi ընկերությունների հետ:

Հիշեցնենք, որ հանրահայտ երգիչը մահացել է 2009- ի հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում:

Back to top button