Մշակույթ

Հայ թատրոնն անհետաքրքիր է ավագ ու միջին սերնդի համար, ասում է թատերագետը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Եթե հանդիսատեսը  փողոցում տեսնում է իր հացը մի կերպ հայթայթող թշվառ հագնված դերասանին, նա այլևս չի գնա թատրոն»,- ասում է թատերագետ Լևոն Մութաֆյանը, ում համոզմամբ Հայաստանում այսօր ամենաթշվառ վիճակում են գտնվում գիտական ու  ստեղծագործական ոլորտների մասնագետները: Հայ թատրոնի հանդեպ պետական ու հասարակական վերաբերմունքի մասին խոսել է նաև Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, դերասան  Դավիթ Հակոբյանը։

Մշակութային մայրաքաղաքներն իրենց թատրոնների  հանդիստեսն ապահովում են քաղաք մտնող զբոսաշրջիկների հաշվին: Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Դավիթ Հակոբյանն իր խոսքը հիմնավորում է թվերով. օրական Մոսկվա է մտնում է 2.5 -3 միլիոն մարդ, այնքան, որքան ապրում է մեր  հանրապետությունում: Նրանց մեծ մասը առանց թատրոն գնալու Մոսկվայից չի հեռանում: Իսկ մենք դրսից եկած հանդիսատես  գրեթե չունենք, արձանագրում է թարոնի տնօրենը:

Այդուհաննդերձ՝ նշում է, որ ունենք 16 պետական թատրոն, որոնցից մեկն էլ իր ղեկավարած  պետական կամերային երաժշտական թատրոնն է, որը վերջին վեց ամիսների ընթացքում ունեցել է 7560 հանդիսատես: Բոլորվին էլ վատ ցուցանիշ չէ։ «Այո, կա տեղաշարժ։ Հայ թատրոնն այսօր ոչ 90-ականաների, ոչ էլ 2000-ականների սկզբի թատրոնն է, բայց խնդիրները դրանով չեն վերջացել:

Թատրոնների առաջարկած նյութը միշտ չէ, որ հետաքրքիր ու բազմազան է: Ավագ ու միջին սերնդի մտավորական շերտի համար թատրոնը դարձել է անհետաքրքիր»,- ասում է թատերագետ Լևոն Մութաֆյանը։ «Եթե հանդիսատեսը  փողոցում տեսնում է իր հացը մի կերպ հայթայթող թշվառ հագնված դերասանին, նա այլևս չի գնա թատրոն նրան տեսնելու»,- ասում է Լևոն Մութաֆյանը։

Back to top button