Սպորտ

ԿԲ- ն ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված հուշադրամ է թողարկել

Հայաստանի կենտրոնական բանկը Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված արծաթե հուշադրամ է թողարկել։

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերենով և անգլերենով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է:

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle»դրամահատարանում։

Back to top button