Հասարակություն

Ընտանեկան նպաստները կավելանան

Հուլիսի 3- ի կառավարության նիստում կներկայացվի որոշման նախագիծ՝ ընտանեկան նպաստները ավելացնելու մասին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար»,- ասված է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

 

Back to top button