ԿարևորՀասարակություն

Էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով բարձրացնելու որոշումն ընդունվեց բողոքի կոչերի ներքո (լրացված)

լրացվել է ժամը 16։12- ին

Հասմիկ Դիլանյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հասմիկ Դիլանյանի ռեպորտաժը ՀԾԿՀ նիստից

Սարյան փողոցում այսօր իրավիճակը բավականին թեժ էր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է էլկետրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Նիստն ուղեկցվել է դրսից եկող գոռոցներով ու սուլոցներով: Շուրջ երկու ժամ քաղաքական տարբեր ուժերի ու հասարակական կառույցների ներկայացուցիչները նախ հարց ու պատասխանի, հետո արդեն ելույթների միջոցով հանձնաժողովին առաջարկել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցն այսօր քվերակության չդնել:

Որպես սպառող Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խոստովանել է, որ իր համար էլ է բեռ լինելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, սակայն այն այլընտրանք չունի: Իսկ սոցիալական բեռը պետք է թեթևացնեն մոյւս պետական մարմինները, դա արդեն հանձնաժողովի խնդիրը չէ:

Հատկանշանական է, որ բարձրացումով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կուտակած ֆինանսական ճեղվածքն ամբողջությամբ չի փակվելու: Նիստին ներկա Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբին նշել է, որ ընկերության սնանկացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Հակառակ հրավիրվածների՝ քվեարկությունն այսօր չկազմակերպելու կոչին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը ոչ միայն դրվեց քվեարկության, այլ նաև անցավ միաձայն: Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ էին, որ մեր երկրում մեկ մասից էլեկտրաէներգիան կրկին թանկանա:

Այսպիսով, օգոստոսի 1- ից 1 ԿՎ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց սպառողը ցերեկային սպառման համար կվճարի 41,85 դրամ` և գիշերային սպառման համար՝ 31,85 դրամ: Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիան մեր երկրում 27 տոկոսով արդեն թանկացել էր:

Արմինե Գեւորգյանի ռեպորտաժը ՀԾԿՀ շենքի մոտ բողոքի ակցիայից

Back to top button