Հասարակություն

Դիմորդնեը բողոքում են գծագրության քննության կազմակերպումից եւ անցկացումից

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մի խումբ դիմորդներ այսօր հավաքվելով Ճարատարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակում` իրենց բողոքն են հայտնել հունիսի 29-ին գծագրություն առարկայի քննությանից։ Բողոքարկելով քննության արդյուքները` դիմորդները դիմել են նաև կառավարությանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Հավաքվածները հավաստիացրել են, որ իրենց իրավուքները ոտնահարվել են և ականատեսն են դարձել ակնհայտ անարդար քննության: Միջին միավորն այս առարկայից եղել է 8 միավորը և դիմորդները չեն հասկանում, թե ինչպես կարող էին լինել տվյալ քննությունից նաև շատ բարձր միավորներ ստացած դիմորդներ: Նրանք համարում են, որ շատ անարդար էր ողջ քննակարգը։

Ռուբեն Գրիգորյանը հունիսի 29-ին գծագրություն առարկայից ընդունելության քննության գնալիս պատկերացում անգամ չուներ, որ քննասենյակից դուրս կգա ոչ միայն հիասթափված, այլև որպես դիմորդ` իրավունքները ոտնահարված: Նման ճակատագրի են արժանացել դիզայնի բաժին ընդունվել ցանկացող այս տարվա գրեթե բոլոր դիմորդները: Հավաքվելով ճարատարապետաշինարարության համալսարանի բակում՝ նրանք պահանջում էին կազմակերպել նոր քննություն, որը կլինի ծրագրին համապատասխան և առանց խտրական մոտեցումների։

Դիմորդների իրավունքներն այդ օրը ոտնահարվել են մի քանի անգամ: Քննական տոմսերը չեն համապատասխանել ուղեցույցի դիզայնի բաժնի խնդիրներին, տոմսերը չեն տրամադրվել վիճակահանությամբ, այլ բաժանվել են հանձնաժողովի անդամների կողմից առձեռն։

Դիմորդները նաև նշեցին, որ հանձնաժողովի անդամները մասնավոր պարապել են դիմորդների հետ, ինչը ևս արգելվում է օրենքով: 120 մասնակիցներից 50-ը նույնիսկ ստորագրահավաք են կազմակերպել` պահանջելով կազմակերպել նոր հանձնաժողով, նոր թեստեր և նոր քննություն:

Պարզաբանման նպատակով «Ռադիոլուրը» կապ հաստատեց նաև ԳԹԿ-ի հետ: Պարզվեց, որ ԳԹԿ-ում տեղյակ են իրավիճակին: Կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետը, սակայն, նշեց, որ ներբուհական քննությունների կազմակերպման պատասխանատուն բուհերն են և ԳԹԿ-ն միջամտելու որևէ իրավասություն չունի։

Back to top button