Հասարակություն

Օտարազգիներին հետաքրքրում է Արցախը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Նորություն չէ, որ այսօր Հայաստանում հանգստանալն ավելի թնակ է, քան որոշ այլ հայտնի հանգստավայրերում: Սրան համար կան բազմաթիվ պատճառներ, որոնք մասին պատմում են զբոսաշրջության բիզնեսով զբաղվողները: Խոսլեով ներգնա տուրիզմի մասին այսօր թիվ մեկ խնդիրը նրան հստակ առանձնացրել են. Հայաստանի գովազդը «դրսում» խիստ կաղում է, զբոսաշրջությունը զարգացնելու համար անհրաժեշտ է զբաղվել հենց այդ խնդրով: Նույնիսկ օրինակ կա. Հետու չգնալով, որպես նախկին խորհրդային պետության քաղաքացիներ ուկրաինացիները գիտեն Հայաստանի տեղը, բայց չգիտեն, թե ինչի համար արժե գան Հայաստան:

Այսօրվա դրությամբ մոտ 800 հազար զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, բայց թիրախը` այդ թիվը 1 միլիոնին հասցնելն է, ասում են տուրիստական բիզնեսով զբաղվողները: Մեր երկիր այսօր շատ են գալիս զարգացած եվրոպական պետություններից` Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Անգլիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից: Ռուսաստանից նույնպես հոսքը մեծացել է. ոչ թե այնտեղ բնակվող հայերն են գալիս, այլ ռուսները: Ընդունված է այստեղ կազմակերպել մի քանի օրյա կորպորատիվ-տուրեր:

Զբոսաշրջության բիզնեսով զբաղվողների համար մեծ գայթակղություն է հետաքրքրել նաեւ չինացիներին, բայց այստեղ կա երկակի խնդիր, ասում է «Արմենիա Թրեվլ»  ընկերության նախագահ Մարինա Կպրյանը:

«Մենք դրամ մասին արդեն մի քանի տարի է խոսում ու մտածում ենք: Դա հիմա ընթացքում է, մեր Էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում է եւ շատ շուտով դա արդեն պետք է իրականություն դառնա, որից հետո, իհարկե, մենք այդ հոսքերը սպասում ենք: Բայց մի կողմից դա կարող է հսկայական ծավալներ տա Հայաստանին, որ առաջին խնդիրներից է, թե որտեղ տեղավորենք եւ երկրորդը` կա ուրի վտանգ, շատ հայտնի ամբողջ աշխարհին: Չինաստանի զբոսաշրջիկները գալիս են եւ տեղավորվում են ու մնում: Նման երեւույթ արձանագրել է մեր հարեւան Վրաստանը եւ հիմա, ինչ որ տեղ պետությունը փակել է դռները, որ այդքան չգան: Արդյոք, դա մեզ պետք է, թե` ոչ»:

Ի դեպ` զբոսաշրջային ընկերության ղեկավարը նշում է, որ Հայաստանում հանգստանալն ամեն դեպքում այդքան էլ մատչելի չէ: Ասենք` խմբի այցելության դեպքում մեկ անձի համար արժեքը կազմում է 500-ից 600 եվրո: Գումարի մեջ չի մտնում ավիատոմսի արժեքը, որն էլ զգալիորեն թանկացնում է Հայաստան այցելությունը: Հարեւանների հետ համեմատություն անել Մարինա Կպրյանը չցանկացավ: Հարեւանները մատուցում են տարբեր բնույթի զբոսաշրջություն, բայց Հայաստան այցելողներն ամեն դեպքում ստանում են այն ինչ ուզում են` որքան էլ զարմանալի է առաջին տեղում է հետաքրքրությունը հայերի հյուրասիրության եւ բարյացակամության հանդեպ, հետաքրքրում են նաեւ պատմամշակութային արժեքները` որեւէ նոր բացահայտումներ այդ ուղղությամբ չկան: Բացահայտում է այն, որ օտարերկրացիներին շատ է հետաքրքրում նաեւ Արցախը:

«Մի 2-3 տարի առաջ այնպիսի քանակությամբ խմբեր արձանագրեցինք դեպի Արցախ: Օրինակ կարող եմ բերել Իսրայելից, որ մեր հարեւան պետությունը բողոքի նոտա ներկայացրեց Իսրայելին»:

Ինչ վերաբերում է հայերի նախընտրած հանգստին, ապա ամառ, թե ձմեռ մենք նախընտրում ենք ծովափնյա հանգիստ, թեեւ արդեն հայերը սկսել են գերադասել հանգստանալ նաեւ Եվրոպական մի շարք երկրներում:

Back to top button