Միջազգային

Քննարկվել է Ուկրաինայում հրադադարի ռեժիմը երկարաձգելու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսով քննարկել են ԵԱՀԿ հրահանգիչներին Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող անցակետեր ուղղարկելու և նաև հրադադարի ռեժիմը երկարաձգելու հարցը: Ուկրաինայի նախագահի կայքէջը տեղեկացրել է, որ կողմերը ևս մեկ հեռախոսազրույցի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, որը տեղի կունենա այսօր: Պորոշենկոն հանձնարարել է պետական սահմանային ծառայության ղեկավարին սահմանը ամրացնելու նպատակով խորհրդակցություններ անցկացնել ռուսաստանյան կողմի հետ:

Back to top button