Հասարակություն

Ի՞նչ սկզբունքով են դպրոցականներն ընտրում ապագա մասնագիտությունները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Շահագրգիռ մի քանի կառույցներ միացել ու գիտաժողով են կազմակերպել: Նպատակը՝ մասնագիտական կողմնորոշման հետ կապված հիմնախնդիրները վեր հանելն է: Գաղտնիք չէ, որ մեր երկրում բավականին բարձր է կառուցվածքային գործազրկության մակարդակը. Մի դեպքում քաղաքացիներն աշխատանք են փնտրում, մյուս դեպքում էլ՝ գործատուները՝ որակյալ մասնագետներ:

Բժշիկ, դերասան, երգիչ, հոգեբան ու տնտեսագետ, մասնագիտությունները ոչ միայն ընտրել ու ընտրում են դիմորդները, այլ նաև շարունակելու են ընտրել: Վերը նշված մասնագիտություններով են ցանկանում հմտանալ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք, ինչպես և բուհերն ավարտածների մեծ մասն այսօր չեն էլ մտածում, արդյո՞ք կարողանալու են հայաստանյան աշխատաշուկայում աշխատանք գտնել:

Նույն՝ մանկության երազանքի իրականացման կամ էլ նորաձև համարվող մասնագիտություն ունենալն էլ թերևս հազար ու մի պատճառներից մեկը դարձավ, որ Հայաստանում էլ հատկապես վերջին տարիներին սկսվեց գործածվել կառուցվածքային գործազրկություն արտահայտությունը: Մի կողմից երիտասարդները և ոչ միայն
աշխատանք չեն գտնում, մյուս կողմից էլ ՝ առկա են թափուր աշխատատեղեր: Մի դեպքում օրինակ, տնտեսագետները աշխատանք չեն գտնում, մյուս դեպքում էլ ՝ գործատուները բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք ունեն: Գործատուների պահանջներն են խիստ, թե առաջարկվող աշատավարձն է ցածր, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատում է.«Մենք ունենք մի կողմից աշխատուժի առաջարկ, և պահանջարկը որոշակիորեն տարբերվում է դրանից, մյուս կողմից կառուցվածքային գործազրկություն, երբ ունենք աշխատատեղեր , բայց չունենք համապատասխան որակովորում կամ մասնագիտություն ունեցող մասնագետներ: Շատ դեպքերում դա կապված է աշխատավարձի չափերի հետ, որը պետք է առաջին հերթին բավարարի աշխատուժի այսպես ասենք գոնե պարզ վերատրադրությանը»:

Երևանում այսօր մեկնարկած «Կարիերայի ուղղորդման հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագիրը կրող առաջին գիտաժողովը հենց վերը նշված խնդիրները վերհանելուն էր ուղղված: Անցել են ժամանակները, երբ մարդ սահմանափակվում էր միայն մեկ մասնագիտությամբ, այժմ նվազագույնը երկու մասնագիտություն պետք է ունենալ,- վստահեցնում են մասնագետները: Աշակերտների՝ ապագա մասնագիտության ճիշտ կողմնորոշման հարցում մեծ է հատկապես դպրոցի դերը: Հենց այստեղ պետք է երեխաներին օգնել կողմնորոշվելու, թե որոնք են պահանջված մասնագիտությունները: Երկու մարզում՝ Արմավիրում և Արագածոտնում փորձնական ծրագրեր է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամը: Հիմնադրամի գործադւիր տնօրեն Անուշ Եդիգարյան .«Մենք ամեն օր Երևանից մասնագտեներ ենք տանում արմավիր, միաժամանակ նկատում ենք, որ Արմավիրից էլ տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ Երևան են գալիս աշխատանքի»:

Պատկերը նույնն է բոլոր մարզերում: Հայաստանում աշխատանք դժվարությամբ են գտնում բոլորը, առավել դժվար՝ հաշմանդամություն ունեցողները: Սեյվ Դը Չիլդրեն կազմակերպության Հաշմադամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիսովան էլ է նկատել՝ կարծրատիպերը կոտրվել են ոխվել են, գործատուների մեծ մասը պատրաստ է աշխատանքի վերցնել հաշմադամություն ունեցող անձանց, այստեղ սակայն, կրկին առաջանայինը աշխատողի մասնագիտական կարողություններն են: Այնպես անհրաժշետ է ոչ միայն ճիշտ մասնագիտություն ընտրել, այլ , որ ոչ պակաս կարևոր է՝ պետք է լավ մասնագտե դառնալ՝ անկախ նրանից վարսահարդար ես դառնալու, թե մենեջեր:

 

Back to top button