Հասարակություն

Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ Նախագահին ծննդյան տարեդարձի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման եւ մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:
Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում եւ Հայաստանում` Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր եւ ազգանպաստ
ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու
մեծագույն հաջողություններ Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում` մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»:

Back to top button