Միջազգային

Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններին: «Ես մտադիր չեմ առաջ քաշել իր թեկնածությունը: Մենք վարչապետ Թայիփ Էրդողանի հետ անդրադարձել ենք այդ թեմային դեռ մարտի 30-ի տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ», — ասել է լրագրողներին Թուրքիայի նախագահը: Հարցին մտադի՞ր է արդյոք ապագայում հավակնել վարչապետի պաշտոնին, Գյուլը պատասխանել է, որ ներկա պահին պատրաստ չէ քննարկել այդ հարցը: Թուրքիայում սպասվող ընտրություններում առաջին անգամ նախագահ կընտրվի ժողովրդի քվեարկության արդյունքում: Նախկինում երկրի ղեկավարն ընտրվում էր խորհրդարանի պատգամավորների կողմից: Նախագահական ընտրությունների առաջին փուլը Թուրքիայում կկայանա օգոստոսի 10-ին: Հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների 51 տոկոսը: Եթե առաջին փուլում քվեների անհրաժեշտ քանակը չապահովվի, երկրորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

Back to top button