Հասարակություն

Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերը կսրբադասվեն

Արտակ Բարսեղյան
«Ռադիլուր»

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ Հայ Առաքելական Եկեղեցին պատրաստվում է իրականացնել Մեծ Եղեռնի զոհերի սրբադասումը: Հատկանշական է, որ մեր եկեղեցին ընդհատել է սրբերի դասումը 15-րդ դարում: Մոտ 600 տարի Հայ Առաքելական Եկեղեցու սրբերի ցուցակը չի թարմացվել, թեպետ այլ քրիստոնյա եկեղեցիներում այդ գործառույթը չի դադարեցվել մինչ օրս: Եվ ահա անցյալ տարի կայացած եպիսկոպոսաց ժողովում մեր հոգևոր հայրերը քննարկեցին է սրբերի դասման վերսկսման անհրաժեշտությունը: Այս տարի աշնանը կայանալիք եկեղեցական ժողովում առաջնային կարգով քննարկվելու Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցը, ինչը անմիջական կապված է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի գործոնով: Ամենայն հավանականությամբ, դրանից հետո սրբադասման կարգը չի դադարեցվի: Արդեն իսկ շոշափվում է ապագա նոր սրբերի հացը:

Back to top button