Միջազգային

Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանին տեսնել եվրասիական գործընթացի լիարժեք մասնակից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն կնպաստի ռուս- ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը, այլեւ եվրասիական ինտեգրման ծրագրերի իրականացմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը «Վեստնիկ Կավկազա» ամսագրին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ՌԴ փոխվարդապետ Դմիտրի Ռագոզինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ադրբեջան։

«Ադրբեջանը մեր ավանդական եւ լավ գործընկերն է, որի հետ աշխատում ենք ամեն օր։ Այսօրվա դրությամբ հասել ենք էական միաբնության  մշակութային, հումանիտար եւ  առեւտրային համագործակցության առումով։ Ցավոք՝ Ադրբեջանը չի մասնակցում եվրասիական տնտեսական ինտեգրմանը։ Ռուսաստանի համար սա բացթողում է, եւ մենք ցանկանում ենք Ադրբեջանական Հանրապետությունը տեսնել որպես եվրասաիական ինտեգրման գործընթացի լիիրավ մասնակից»,- ասել է ՌԴ նախագահի խորհրդականը։

Նա նաեւ ընդծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է, թե ղարաբաղյան հակամարտությունը որքանով է խոչընդոտում Անդրկովկասի տնտեսական զարգացմանը։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դրան խանգարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միեւ հակամարտությունը եւ եթե հնարավոր լինի վերջնականապես կարգավորել այդ հակամարտությունը, ապահովել փոխհասկացողությունը կողմերի միջեւ եւ երկարատեւ խաղաղություն Կովկասում, ապա կարծում եմ, որ այն խոչընդտոները, որոնք այսօր խանգարում են Ադրբեջանին լինել եվրասիական ինտեգրման լիարժեք մասնակից, դուրս կգան։ Կարծում եմ, դրանով է պայմանավորված ռուսական իշխանությունների կողմից վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ այդպիսի մեծ ուշադրությունը»,- եզրափակել է Գլազեւը։

Back to top button