Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը այս տարի ևս համագործակցում է ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի ևս համագործակցում է ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: Մասնավորապես՝ փառատոնային մի շարք նախաձեռնություններր իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի հանարպետության, Գերմանիայի դաշնային հանրապետության, Լեհաստանի հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունների աջակցությամբ: Հիշյալ երկրների դեսպաններն այսօր ներկայացրել են այն կինոնախագծերը, որոնցով իրենց երկները կներկայանան «Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնում:

««Ոսկե ծիրան» կինոփառատոնը կարևոր ու սպասված իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Փառատոն, որն ապահովում է Հայաստանի բարձր հեղինակությունը միջազգային կինոհարթակում»,-ասում է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Դեսպանն ընդգծում է, որ փառատոնի առաջին իսկ տարվանից գերմանացի կինոգործիչները մասնակցել են հայակական կինոփառատոնին, Երևանում են եղել գերմանական կինոյի ամենավառ ներկայացուցիչները: Այս տարի ևս գերմանական կինոն կներկայա հետաքրքիր կազմով ու բովանդակությամբ.«Այս տարի գերմանական ծրագրում կներկայացվեն վերջերս ստեղծված լավագոյն ֆիլմերից երեքը: Մանավորապես՝ փառատոնի շրջանակներում կկայնանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի այս տարվա հիմնական մրցույթում ներկայացված «Ջեքը», ռեժիսոր Էդվարդ Բերգեր, Ֆեո Ալադազի «Ածխարհների միջև» և Դիտրիխ Բրուգմանի «Խաչի ճանապարհ» ֆիլմերի երևանյան պրեմիերաները: Վերջին ֆիլմն ի դեպ, ներկայացված է նաև միջազգային մրցութային ծրագրում: Նշված բոլոր ֆիլմերն էլ ֆանտաստիկ են»:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական համագործակցության արդյունքում այս տարի ևս «Ոսկե ծիրան» -ին կմասնակցեն ֆրանսիացի անվանի կինոգործիչներ: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի տեղեկացմամբ երևանյան կինոփառատոնում այս տարի կներկայացվեն 17 ֆրանսիական ֆիլմեր, այդ թվում հռչակավոր Ժան Լյուք Գոդարի՝ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, քննադատների թեժ քննարկումների թիրախում հայտնված «Հրաժեշտի խոսք» ֆիլմը, որն ի դեպ կեզրափակի «Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնը:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ «Ոսկե ծիրանի» համգործակցություն այս տարի կնշանավորվի մեր ժամանակների ամենախոշոր ռեժիսորներից մեկի՝ Քշիշտոֆ Զանուսիի ներկայությամբ և նրա՝ Կաննի կինոփառտոնի «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած «Հաստատուն գործոն» ֆիլմի երևանյան պրեմիերայով: Երևանյան փառատանոնն այս տարի կտոնի Զանուսիի 75-ամյակը, լեհ կինործիչը կարժանանա Ամենայն Հայոց կաթողիկաոս Գարեգին երկրորդի հատուկ՝ «Եղիցի լույս» մրցանակին: Հայատանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կինոփառատոնի շրջանակներում կիրականացվի Հայաստան-Թուրքիա կինոնախագիծը: Հիշեցնենք, որ այն հիմնադրվել է 2008 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառտոնի և Թուրքիայում գործող Անադոլու Քյուլթուր կազմակերության համատեղ ջանքերով: Ծրագրի նպատակն է խթանել հայ և թուրք կինոգործիչների համատեղ կինոարտադրությունները:

Back to top button