Միջազգային

Մեկնարկել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու գործընթացը

Այսօր Բրյուսելում  տեղի կունենա Մոլդովայի և Վրաստանի հետ Եվրամիության ասոցացման համաձայնագրերի և Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման արարողությունը: Այնուհետև առանց գործընկեր երկրների ղեկավարների ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը, ՌԴ դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարությունը, ԵՄ էներգետիկ անվտանգության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև ԵՄ-ում զբաղվածության ու տնտեսական աճի խթանման հնարավորությունները: Բացի այդ, Եվրամիության առաջնորդները կհաստատեն 2015 թ. հունվարի 1-ից Լիտվային եվրոյի գոտում ընդգրկելու հարցը:

Back to top button