Քաղաքական

ԵՄ- ում Լատվիայի 2015- ի նախագահության առաջնահերթությունները

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ժամանեց Ռիգա: Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Լատվիայի Սեյմասի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի, Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների, իր լատիշ պաշտոնակցի, Լատիվայում հայ համայնքի հետ։

 Հայաստանի Լատվիայի կարեւոր գործընկերն է Հրվ. Կովկասում. հանդիպումներ խորհրդարանում
Հայաստանը Հարավային Կովկասում Լատվիայի կարևոր գործընկերն է, երկու երկրների հարաբերություններն առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությամբ, հայտարարեց այսօր Լատիվայի Սեյմասի նախագահ Սոլվիտա Աբոլտինան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ։ Սոլվիտա Աբոլտինան ընդգծեց, որ Լատվիայի Սեյմում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության միջխորհրդարանական խումբը ամենաբազմանդամներից մեկն է, կարևորեց երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության ձևավորումը։

Հանդիպմանն արծարածվեցին Հայաստան- Եվրոպական Միություն հարաբերությունները, 2015թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում լատվիական նախագահության առաջնահերթությունները։ Զրուցակիները մտքեր փոխանակեցին նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։

Նախարար Նալբանդյանի օրակարգում էր նաև հանդիպումը Սեյմասի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյևսի և խմբի անդամների հետ: Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հայ- լատվիական հարաբերությունները պետք է համալրվեն կրթական, գիտական և մշակութային փոխգործակցությամբ
Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում, այսօր հանդիպման ժամանակ արձանագրեցին երկու երկրների ԱԳ նախարարները։

Էդվարդ Նալբանդյանի ու Էդգարս Ռինկևիչի բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը: Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և հարկավոր է այն համալրել կրթական, գիտական և մշակութային փոխգործակցության խորացմանը միտված համաձայնագրերով։

2015թ. առաջին կեսին Եվրոպական Միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվեց Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությունը:

Նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։

Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում տիրող իրավիճակի, Իրաքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

+++
Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը այցելեց հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Back to top button