ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ այս նստաշրջանն ամենալարվածներից մեկն էր հայկական պատվիրակության համար

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր ավարատվեց ԵԽԽՎ ամառային նստաշրաջանը: Հիշեցենք, որ Ադրբեջանը վեց ամիսների ընթացքում նախագահելու է ԵԽ Նախարարների կոմիտեում: Նստաշրջանի առաջին իսկ օրվանից կոմիտեի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության համար: ԵԽԽՎ- ում հայկական պատվիրակություն անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից «Ռադիոլուրին» հեռախոսազրույցում ասաց, որ որպես ԵԽԽՎ պատվիրակի իր յոթ տարվա պրակտիկայում սա թերեւս ամենալարված նստաշրջաններից մեկն էր։ Սա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ Ադրբեջանն ստանձնել է ԵԽ Նախարարների կոմիտեի ղեկավարությունը, այլեւ՝ ԵԽ-ում բավականին լուրջ իրավիճակներ են ստեղծվում, որոնց մենք պետք է կարողանանք ճիշտ և համարժեք արձագանքենք։

Պատգամավորը տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները Երևան վերադառնալիս պետք է լայն քննարկում ծավալեն խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության միջեւ միջազգային կառույցներում աշխատանքի վերաբերյալ։ «Պետք է ասեմ, որ բավականին լուրջ ջանքեր են պահանջվում նստաշրջանից նստաշրջան՝ հակազդելու ադրբեջանական փողի և խավիարի տոտալ քարոզչությանը։ Բայց, ի պատիվ մեր եվրոպացի գործընկերների, պետք է նշեմ` ակնհայտ է, որ բոլորին գնելու Ադրբեջանի մոլուցքը լուրջ հակազդեցություն է վայելում այլևս այն պատգամավորների մոտ, ովքեր չեն ուզում զիջել եվրոպական արժեքները»,- նշեց Ն. Զոհրաբյանը։

Ի դեպ՝ Ադրբեջանը ԵԽԽՎ-ի նախասրահում տաղավարներ էր տեղադրել, որտեղ ներկայացրել է երկրի անցյալը և այլ տեղեկատվություն։ Սակայն ԵԽԽՎ պատգամավորները, ի նշան Ալիևը ցինիկ ու սանձարձակ ելույթի, որով նա անձնական վիրավորանքներ էր ուղղում եվրոպացի այն գործընկերներին, ովքեր բարձրացնում էին Ադրբեջանում կեղծված ընտրությունների, ձերբակալված բլոգերների, լրագրողների և ակտիվիստների հարցը, ուղղակի բոյկոտեցին այդ տաղավարները։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ համախմբված աշխատանքի շնորհիվ հայկական պատվիրակությունը լուրջ կուլիսային աշխատանքներ իրականացրեցին, որոնք կներկայացվեն հանրությանը՝ Հայաստան վերադառնալուն պես։ Պատգամավորը շեշտում է, որ լրջագույն անելիքներ դեռ կան, քանի որ ԵԽԽՎ- ի բարձրագույն պաշտոնյաների մեջ ադրբեջանական լոբբիստներ կան։

Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ Հայասատում հնչող այն մեղադրանքներին ու վերլուծություններին, թե ինչու հայ պատվիրակները չհակադարձեցին Ալիեւի ելույթին։ «Եթե հայ պատվիրակները հարցեր ուղղեին, որոնք իրենց հետ քննարկելով ու խորհրդակցելով ուղղեցին եվրոպացիները, ապա արդյունքում կռիվը  հերթական անգամ տեղափոխվելու էր Հայաստան-Ադրբեջան տիրույթ։ Ես շատ ավելի գրագետ ու ճիշտ աշխատանքի արդյունք եմ համարում, որ մեր հարցերը ուղղեցին եվրոպացիները: Եվ հենց դա հունից հանեց Ալիևին, որ մեր մակեդոնացի գործընկերոջ հարցին ի պատասխան ասաց` ես գիտեմ, թե ովքեր են ձեզ ուղորդել և ասել, որ այդ հարցը տաք ինձ: Այնպես որ՝ նրանք, ովքեր նստած դատողություններ են անում, կարծում եմ մի փոքր դիվանագիտական մտածողություն ունենալու դեպքում կհասկանային, որ սա ճիշտ ու գրագետ մարտավարություն էր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Back to top button