Հասարակություն

«Արեւաբուժություն» աղանդի զոհերը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում օր օրի ավելանում են աղանդները, իսկ դրանց դեմ պայքարը դառնում օրհասական: Այժմ էլ « Արևաբուժություն» և «Խորան» աղանդներն են սկսվել գլուխ բարձրացնել հասարակության շրջանում: Բուժման անվան տակ մարդկանց ներգրավում են իրենց հավաքներին` հանգանակելով գումարներ և ոսկեղեն: Բուժում հատուկ բաղադրատոմսով, որն էլ հանգեցրել է մահվան:

«Արևաբուժություն» աղանդ, որը հայ հասարակության շրջանում տարածում է ստացել դեռևս անցյալ տարի: Անվան ընտրությունը հատուկ է`նպատակն է շեղել մարդկանց` ցույց տալով, որ իրենք իրականացնում են միայն բուժում: Թուրքիայից ֆինանսավորվող այս աղանդը Երևանում հավաքատեղի ունի  եւ Փարաքարում եւ Զեյթունում: Զեյթունի մասնաճյուղի ղեկավարն է Աքսել և Ծովինար ամուսնական զույգը, ով «Վաղարշ և որդիներ» անունը կրող ոսկու շուկայում ունի սեփական տաղավարը, որտեղ էլ, Սևակ Հովհաննիսյանի խոսքով, վաճառվում է աղանդում ընդգրկվելու համար մարդկանց կողմից հանգանակած ոսկեղենը:

«Իրենք հիմանականում իրենց հյուրերին հյուրասիրում են թեյ, կաթ և աղ: Օրական երեք լիտր ցանկացած մասնակից պետքա խմի թեյն աղի հետ կամ կաթն աղի հետ»:

Տարեց մարդիկ, ովքեր ծանոթ-բարեկամի խորհրդով մասնակցում են այս աղանդի հավաքներին և պարտադիր ընդունում վերոնշյալ բաղադրատոմսը, արդյունքում մեկ ամիս հետո նրանց մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: 15 օր առաջ գրանցվել է երեք մահ:

Զեյթունի Պարույր Սևակի անվան փողոց, 24 շենք: Սա այն հասցեն է, որտեղ իրենց հավաքներն են կազմակերպում «Արևաբուժություն» աղանդի հետևորդները: Ի դեպ, Սևակ Հովհաննիսյանը նշեց նաև, որ այս աղանդի կին հետևորդներին ստիպում են նաև սեռական հարաբերություն ունենալ պաշտոնյաների հետ: Այսօր արդեն լուծարման փուլում են «Պենտեկոստե» և «Խորան» աղանդները: Տեղեկացնենք, որ « Պենտեկոստեն» համագործակցում է «Հույսի տուն» աղանդի հետ, որն էլ ճամբարների անվան տակ հավաքագրում է երեխաներ և զբաղվում քարոզչությամբ: Իսկ «Խորան» աղանդը, որն իր գործունեությունը ծավալել է Իսպանիայի Կուլերիա քաղաքում, իսկ այնուհետև գործել Հայաստանում, 2009 թվականին Հայաստանում գաղտնի է գրանցվել որպես կրոնական կառույց: Իսկ միակ նպատակն էլ փողն ու իշխանությունն է: Վերջերս Հայաստանից Իսպանիա է տեղափոխվել մի ընտանիք, որտեղ էլ ընտանիքի 22 ամյա երիտասարդը` մեկ ամիս հետո գործել է ինքնասպանություն:

Տուժածները վախենում են բարձրաձայնել իրենց հետ կատարվածը, ասում է Սևակ Հովհաննիսյանը, քանի որ հանդիպում են բազմաթիվ սպառնալիքների: Միացյալ երիտասարդական լիգան ինքն է փորձում եղածը ներկայացնել դատական մարմիններին:

Back to top button