Միջազգային

Քառակողմ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի դրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քառակողմ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի դրությունը: «Օլանդը և Մերկելը գոհունակություն են հայտնել` Ուկրաինայի արևելքում հակամարտության լարվածության թուլացման ուղղությամբ արված առաջին քայլերի վերաբերյալ: Նրանք նշել են նաև Դաշնության խորհրդի կողմից հավանության արժանացած որոշումը` չեղյալ հայտարարել Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր կիրառելը»,- ասվում է հաղորդագրությունում:

Back to top button