Միջազգային

Մոսկվան նախազգուշացնում է Կիեւին, Քիշնեւին եւ Թբիլիսիին

Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ Եվրամիության ասոցացման համաձայնագրի ստորագրումը կվնասի Ռուսաստանին: Ինչպես նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարության մեջ, փաստաթղթի ստորագրումը կվնասի ռուսական տնտեսությանը՝ հարևան երկների հետ կոոպերացիոն կապերի խզման և առևտրա-տնտեսական հարաբերությունների կրճատման հաշվին:

Պաշտոնական Մոսկվան ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ ստիպված է լինելու պաշտպանել սեփական ներքին շուկան, մասնավորապես, Ուկրաինայի տարածքով եվրոպական ապրանքների հոսքից:

Հիշեցնենք, Ասոցացման համաձայնագիրը Կիևը, Թբիլիսին և Քիշնևը ստորագրելու են վաղը։

Back to top button