Միջազգային

Կիեւն անհնար է համարում Մոսկվայի հետ հարաբերությունները

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն: Նա հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի մասնակցությամբ ընթացող բանակցություններին, Կիևն անհնարին է համարում Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց Ղրիմի վերադարձի։

Պորոշենկոն ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների փաթեթը
Ուկրաինայի նախագահը Գերագույն ռադա է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որով առաջարկվում է երկրում իրականացնել իշխանության ապակենտրոնացում: Մասնավորապես՝ փոփոխություններ են ենթադրվում վարչատարածքային կառուցվածքի համակարգում: Կձևավորվեն նոր վարչական միավորներ՝ տարածաշրջաններ, շրջաններ և համայնքներ: Տարածաշրջանների թվում են խնդրահարույց դարձած Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, նաև Ղրիմը, Սեւաստոպոլը:

Տեղական ինքնակառավարման մարմիններին, ըստ առաջարկվող փոփոխությունների, կտրամադրվեն գործադիր իշխանության որոշակի գործառույթներ: Ենթադրվում է, որ փաստաթուղթը խորհրդարանականները կվավերացնեն հաջորդ շաբաթ։

Քերրի. Ռուսաստանը գրոհայիններին զինաթափվելու կոչ պետք է անի
«Ռուսաստանը պետք է կոչ անի գրոհայիններին զինաթափվել առաջիկա ժամերին», հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին: Ելույթ ունենալով Փարիզում իր ֆրանսիացի պաշտոնակից Լորան Ֆաբիուսի հետ բանակցություններից հետո՝ ամերիկյացի դիվանագետն ընդգծել է. արևմտյան դաշնակիցները համոզված են, որ Ռուսաստանի համար ծայրահեղ կարևոր է այնպես անել, որպեսզի գրոհայինները զինաթափվեն:Դա կդառնա ուկրաինական ճգնաժամի կարգավորման ճանապարհին օրինական քայլերից մեկը:

Ջոն Քերրին հավելել է, որ Եվրամիության առաջնորդները կշարունակեն քննարկել Ռուսաստանի դեմ հնարավոր պատժոմիջոցները Բելգիայում այսօր մեկնարկող գագաթաժողովի ժամանակ: Եթե առաջիկա ժամերին գործնական քայլեր չլինեն, դրանք ուժի մեջ կմտնեն։ «Մենք կցանկանայինք համագործակցություն տեսնել ԱՄՆ- ի, Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ Ուկրաինայում խաղություն հաստատելու ճանապարհին»,- ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը մեջբերում է «Ռոյթեր» գործակալությունը։

Back to top button