Հասարակություն

Թուրքիայի վարչապետը հաջորդ շաբաթ իշխող կուսակցության կողմից կառաջադրվի որպես նախագահի թեկնածու

Թուրքիայի վարչապետ Թայիփ էրդողանը հաջորդ շաբաթ իշխող կուսակցության կողմից կառաջադրվի որպես նախագահի թեկնածու օգոստոսին սպասվող նախագահական ընտրություններում, հաղորդել է Ռոյթեր գործակալությունը հղում անելով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչին: «Մենք բոլորս գիտենք, թե ով կարող է լինել մեր նախագահի թեկնածուն: Անկախ որևէ հանգամանքից, հուլիսի 1-ին կհայտարարվի վարչապետի առաջադրման մասին», — գործակալությանն ասել է Առինչը: Նշենք, որ Թուրքիայում առաջիկա ընտրություններում առաջին անգամ նախագահ է ընտվելու բնակչության քվեարկության արդյունքում: Նախկինում նախագահն ընտրվում էր օրենսդիր մարմնի պատգամավորների կողմից: Նախագահական ընտրությունների առաջին փուլը Թուրքիայում կանցկացվի օգոստոսի 10-ին: Հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների 51 տոկոսը: Եթե քվեների անհրաժեշտ քանակն առաջին փուլում հնարավոր չլինի հավաքել, երկրորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

Back to top button