Հասարակություն

Հասարական կարգը պահպանող մարմինները պետք է կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում. ՀՀ վարչապետ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է իրեն խիստ անհանգստացնող մի երևույթի: «Հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի, սանձարձակ ու սադրիչ եղանակներով: Անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը, ինչպես օրինակ պատգամվորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավուքններն ու ազատությհունենրը, և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ:

«Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկավեն, ես կողմ եմ ազատությանը, ես կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավուքնները: բայց այդ ազատությունը ավարտվում է սկսվայն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավուքնները: նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունը անարախիայի հենասյունն է . հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը: Իլուր բոլորի հայտնում եմ, ես դա չեմ հանդուրժելու, ուստի հանձնարաւոմ եմ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ` թե օրենսդրական, թե կազմակերպական: Եթե անհրաժեշտ է հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը , անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարական կարգը պահպանող մարմինները իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն Սահմանադրության ազատությունները: Միաժամանկ կտրուկ կանխեն, ամենաթողության ցանկացած դրսևորում»:

Back to top button