Հասարակություն

Անկարայի և Երևանի հարաբերություններում «նոր դարաշրջան» կսկսվի, եթե…

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղղլուն ասել է, թե Անկարայի և Երևանի հարաբերություններում «նոր դարաշրջան» կսկսվի, եթե Հայկական սփյուռքը որոշի այնպիսի քայլեր ձեռնարկել, ինչպիսին էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլյանցավակցական ուղերձը։ Turkish Policy Quarterly ամսագրում տպագրված հոդվածում Դավութօղլուն գրել է, որ Էրդողանի հայտարարությունը պետք է հետագա քայլերի հիմքը լինի։  «Էրդողանի մեսիջը չպետք է դիտարկվի որպես կոնյուկտուրային քայլ։ Դա պետք է դիտարկվի որպես կարծիքների և հիշողությունների վերափոխման նախերգանք, քանի որ դա միայն ցավակցություն չէր, այլև անկեղծ հրավեր՝ ուղղված բոլոր կողմերին, ապահովելու խաղաղության վրա հիմնված ընդհանուր ապագա»,-գրել է Թուրքիայի արտգործնախարարը։ Դավութօղլուի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև նոր և ավելի հաստատուն դարաշրջան կհաստատվի, եթե մտավորականներն ու քաղաքական գործիչները գործեն՝ երկու կողմերի հոգեբանական արգելքները հաղթահարելու և «արդարացի հիշողություն» կառուցելու համար։ Դավութօղլուն նշել է, որ 1915թ.-ի դեպքերի շուրջ հաստատվել է «անարդար հիշողություն» և երկու կողմերին բաց ու շարունակական երկխոսության կոչ է արել։ «Արդար հիշողության» հայեցակարգը, որն օգտագործում ենք այս գործընթացում, չափազանց կարևոր է։ Թուրքերի և հայերի՝ միմյանց հասկանալու համար կարևոր է, որ նրանք հարգեն միմյանց հիշողությունները։ Հայերի համար 1915թ-ը տեղահանության տարի էր, որի ընթացքում մեծ ողբերգություններ են տեղի ունեցել։ 1915թ.-ին նախորդող և հաջորդող տարիները ողբերգություններով էին լի նաև Անատոլիայի հայերի համար։ Այդ ժամանակ թուրքերը գոյության պայքար էին մղում Չանաքքալեում, Բալկանյան պատերազում, և դա նրանց անկախության պատերազմն էր։ Իրականում դա «ընդհանուր ցավի» ժամանակաշրջանն էր»,- գրել է Դավութօղլուն։

Back to top button