Հասարակություն

1988- ից Հայաստանն ընդունել է հարյուր հազարավոր փախստականներ՝ աշխարհի տարբեր երկրներից

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայ ազգի իր պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է բռնի տեղահանման։ Գաղթականների խնդիրները սուր էին ինչպես առաջին և երկրորդ, այնպես էլ ներկայիս՝ երրորդ հանրապետության օրոք: Միայն 1988 թվականից մինչեւ այսօր մեր երկիրը ընդունել է հարյուր հազարավոր հայազգի փախստակններ աշխարհի տարբեր  երկրներից։

Նախորդ դարի 80- ականների վերջին եւ 90- ականների սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մեր երկիրը ընդունեց ավելի քան 360 հազար փախստական, հիշում է տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Այդ բռնագաղթվածներից շատերը մեկնեցին երրորդ երկրներ, սակայն մեծ մասը ձեռք բերեց ՀՀ քաղաքացիություն և վերակառուցեց իր կյանքը Հայաստանում: Այնուամենայնիվ՝ այդ ժամանակահատվածից դեռ կան մոտ 1600 փախստականներ, որոնցից շատերը կարիքավոր են և պահանջում են լրացուցիչ աջակցութուն։ Եվս 60 հազար մեր հայրենակիցներ այդ տարիներին ռազմական այլ հակամարտությունների պատճառով վերադարձան հայրենիք Միջին Ասիայից և Հյուսիսային Կովկասից: Բոլորը օգնում էին բոլորին, ինչի շնորհիվ հնարավարոր եղավ լուծել կարիքավորների անհետաձգելի խնդիրները, առաջին հերթին՝ ծածկի խնդիրը, հիշում է Գագիկ Եգանյանը:

Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմից մինչ օրս Հայաստանը բացել է իր դռները հակամարտության պատճառով տեղահանված ավելի քան 12 հազար մեր հայերնակիցների առաջ։ Կառավարությունը նրանց տրամադրել է արագացված կարգով մուտքի վիզաներ, միջին և երկարատև կացության կարգավիճակ, ապաստանի դիմումների արագացված քննում և քաղաքացիության տրամադրման հնարավորություններ: Մինչ այդ՝ մեր երկրում արդեն ձևավորվել էին համապատասխան պետական ընթացակարգերը և մեխանիզմները:

Վերջին 14 տարիների ընթացքում ստացվել է փախստականի կարգավիճակի և ապաստանի հայցման  ավելի քան 3 հազար դիմում, որոնց պարագայում պետական համակարգը գործեց արդյունավետ: Բացի էթնիկ հայերից մեր միգրացիոն իշխանություններին դիմողների թվում են Թուրքիայի, Իրանի,Աֆղանստանի, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրների քաղաքացիները։ Գագիկ Եգանյանը հավելեց,  որ արդեն ստացվել են առաջին դիմումներն ուկրաինահայերից։

Back to top button