Հասարակություն

Տ.Բալայան.Ադոնցի հասցեին հնչեցված մեղադրանքները կեղծ են

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերքում է Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի վերաբերյալ այսօր «Չորորդ իշխանություն» թերթում հրապարակված տեղեկությունը: 

«Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի հասցեին հնչեցված մեղադրանքները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը», -տարածած հաղորդագրության մեջ նշել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

«Չորրորդ իշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել էր. «Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ և ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ և 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել և անարգել տանել Հայաստան»:

Back to top button