Հասարակություն

«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը պատրաստ է դատական հայցեր ներկայացնել

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները համոզված են, որ առանց պատճառի և օրինական հիմնավորման հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ իրականացված ակցիան ոստիկանության կողմից կանխվեց: Նախաձեռնության անդամները, սակայն, նշում են, որ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակվելու է և հետամուտ են լինելու ամբողջ ընթացքին, հարկ եղած դեպքում՝ նաև դատական հայցեր են ներկայացնելու։ Առաջիկա անելիքների կոնկրետ ծրագիր դեռևս չկարողացան ներկայացնել, սակայն տեղեկացրին, որ շաբաթ օրը պիտի տեղի ունենա հանրային քննարկում` էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով։

Երևանացի Գագիկ Գասպարյանը ապօրինի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝  էլեկտարաէներգիայի սակագինը բարձրացնելու առաջարկը։ Զրուցակիցս պնդում է, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու պայքարի իր իրավունքերի համար,այլապես այդ հանձաժողովները ոչ թե կներկայացեն ժողովրդի, այլ գործարարի շահերը։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակվելու է: Բայց մինչ պայքարի շարունակականությունն ապահովելը՝ պետք է ռազմավարություն մշակել ու հասկանալ խնդրի էությունն ամբողջությամբ. ասում են «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները: Հիշեցնք, որ հունիս 23- ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի դուրս եկած քաղաքացիները փակեցին Սարյան փողոցը, որտեղ գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ոստիկանությանը միայն բռնի ուժ կիրառելու արդյունքում հաջողվեց քաղաքացիներին հանել իրենց նստած տեղերից: Մոտ 30 քաղաքացիներ բերման ենթարկվեցին:

Նկատենք, որ այդ օրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացման մասին վերջնական որոշում պետք է ընդուներ, որի հիմքերը, ըստ քաղաքացիների, հանձնաժողովը չունի: Նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը նշում է, որ վերջին շրջանում մասնակցել է բողոքի ակցիանների, բայց այսպիսի վերաբերմունք ոստիկանության կողմից չի նկատել: Հետևաբար՝ Սարյան փողոցում տեղի ուենցածը վկայում էր, որ ոստիկանական համակարգը անկում է ապրել։

Back to top button