Հասարակություն

Գյուղից չհեռանա՛ք, պապերի խորհուրդին հետեւում են Նոր Շեն գյուղի բնակիչները

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

Հայ-թուրքական սահմանին ու ռուսական սահմանապահ ուղեկալի հսկողության տակ է գտնվում Նոր Շեն, կամ հին անունով Խարկով Գյուղը: Գյուղում ռուսական սահմանապահ ուղեկալից բացի ամենուր կիսավեր տներ են խոնարհված մեկ եկեղեցի ու ընդամենը 1 բնակիչ 78 ամյա Վահանդուխտ տատը: Մեր պատմական Անիի հարեւանությամբ գտնվող Գյուղը հետզհետե ամայացել է միջնակարգ դպրոցի բացակայության ու սահմանային ռեժիմի խստացման պատճառով: Քրիստոնեության ընդունման 1700ամյակին 1000-ավոր զբոսաշրջիկներ էին այցելու Խարկով Անիի խոնարհված եկեղեցիներով զմայլվելու Ախուրյանի այս ափից: Այսօր գյուղ ուրվական այցելելն ու սեփական խոտհարքներին հետեւելը խնդիր է նույնիսկ նախկին բնկիչների համար:

Back to top button