Քաղաքական

Բորդյուժան Երեւանում քննարկում է միջազգային համաժողովի նախապատրաստման ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրներ, ինչպես նաև հուլիսի 1-ից 2-ը Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը:

Back to top button