Տնտեսական

Բարձրաձայնել խնդիրները՝ լուծումներ գտնելու ակնկալիքով. ՏՄՊՊՀ-ն քննարկում է կազմակերպել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Բարձրաձայնել խնդիրները՝ փորձելով լուծումներ գտնել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր բաց քննարկման էր հրավիրել ավելի քան 30 տնտեսվարող սուբյեկտների: Նրանք տարբեր ոլորտներ են ներկայացրել, հիմնականում ընտրվել են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նկատել է, որ հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներկայացոևցիչներն ավելի համարձակ են դարձել ու լրատվամիջոցների ներկայությամբ բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին:

Մրցակցության հետ կապված խնդիրների պակաս հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները չունեն: Նրանք ունեն նաև այդ մասին բարձրաձայնելու հնարավորություն ունեն: Տարիներ առաջ բարիկադների տարբեր կողմերում հայտնված թռչնաբուծության բիզնեսով զբաղվողները այսօր արդեն հակամենաշնորհային մարմնին՝ ՏՄՊՊՀ-ին այսօր արդեն գործընկեր են դիտարկում: Ոչ միայն իրար լավ են հասկանում, այլ նաև համագործակցում են: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հիշեց, թե ինչպիսի ծանր վիճակում էին հայտնվել տեղական արտադրողները՝ Ուկրաինայից ներմուծված ձվերի պատճառով:
Խնդիրը լուծվեց ՏՄՊՊՀ –ի միջամտությամբ: Այսօր էլ խնդիրների պակաս չունեն, այս անգամ անհավասար պայմաններում են հայտնվել ներկրված թռչնամսի պատճառով: Հարցը կուսումնասիրվի ու լուծումներ կտրվեն, ՏՄՊՊՀ խոստումն է: Հավասար մրցակցային դաշտում աշխատելու ակնկալիքով հանդիպմանը մասնակցում էր նաև Տավինկո գինու կոնյակի գործարանի տնօրեն Գագիկ Հակոբյանը: Օրենսդրությամբ հավասար պահանջներ են դրված ալկոհոլային խմիչք արտադրող բոլոր՝ սկսնակ, մեծ ու փոքր ընկերությունների առջև.«Ամեն տարի 15 մլն դրամ մենք մենակ մուծում ենք պետական տուրք, սա կոնյակի և ոշօղու արտադարությամբ զբաղվելու թույլտվության համար է: Նոր սկսող ձեռնարկության համար 15 մլն դրամ ամեն տարի մուծելը լուրջ դժվարություննեւ է առաջացնում»:

Անցնող տարիներին խնդիրների պակաս չուներ նաև գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող Ալիշան ընկերությունը: Հիշեցնենք, ընկերության տնօրեն Սերժիկ Մոսիսյանը բազմիցս հայտարարում էր, որ խնդիրներ ունի Գազպրոմ Արմենիա ընկերության հետ: Խնդիրներն այնքան էլ սրվել, որ շուրջ 150 աշխատատեղ ապահովող գործարարը որոշել էր հեռանալ Հայաստանից.«Ուզում իմ թողնիմ, հեռանամ այս երկրից, գործարան էլ փակեմ: Մեր բանվորներն ու էկոնոմիկայի նախարարությունը խոստացավ, որ ամեն ինչ կշտկվի: Վեց ամիս է , փակ էր գործարանը: Նոր ենք սկսել աշխատել»:

Սերժիկ Մոսիսյանը նաև դրական միտումներ է նկատում, նշում է՝ հարկային դաշտում դրական փոփոխություններն ակնհայտ են: Բաղրամյան փողոցում առևրի փոքր կրպակ ունեցող անհատ ձեռներեց Սիրուն սարգսյանը մտահոգ է՝ սուպերմարկետները պարզապես հոշոտում են փոքր խանութներին, շուրջ երկու անգամ էլ առևտրաշրջանառությունն է նվազել.« Ամեն տարի ու ամեն ամիս առևտուրը փոփոխվում է: Հատկապես ապրիլ ու մայիս ամիսներին խանութներում կատաստրոֆիկ վիճակ էր, մենք տնտեսական ապրանքներ ենք վաճառում»:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցնում է՝ խնդիրները,որոնք հանձնաժողովի իրավասության տակ են, հետևողականորեն լուծել և շարունակելու են լուծելու, իսկ այն խնդիրները, որոնք իրենք իրենց իրավասության տակ չեն, կուղարկվեն համապատասխան պետական գերատեսչություններ:
«Մեր ուսումնասիրության տակ կարող է հայտնվել հատկապես սուպերմարկետների ոլորտի հետ կապված խնդիրները, մասնավորապես հարց բարձրացվեց, որ մանրածախ առևտրի ոլորտում տարբերակված մոտեցում է դրսևորվում մատակարար ընկերությունների նկատմամբ, մասնավորապես ապրանքները վաճառվում են սակայն, դրանց վճարումները ուշացվում են: եթե խոսքը բոլոր խանութներին է վերաբերվում, սա, բնականաբար, խանութների բիզնես գործելաոճի շրջանակներում կարող է դիտարկվել, սակայն, այս ոլորտում կենտրոնացվածություն կա, ունենք գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, եթե խնդիրը նրանց վերաբերվի, միգուցե նմանատիպ երևույթները չարաշահումներ համարվեն»:

Back to top button