Հասարակություն

Արմեն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի 3-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Արմեն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Back to top button