ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի հատուկ ծառայությունները օգտագործում են սոցցանցերը՝ Հայաստանից տեղեկություններ ստանալու համար

Ադրբեջանի հատուկ ծառայություններն օգտագործում են սոցիալական ցանցերը՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ նախկին ու ներկա զինծառայողների հետ կապեր հաստատելու եւ նրանցից կորզել ռազմական բնույթի հետախուզական տվյալներ ստանալու համար։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ նրանք ,աշխատում ենե հատկապես «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցից օգտվող երիտասարդների շրջանում, «որի արդյունքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիներ, սեփական նախաձեռնությամբ, անմիջապես սկսել են դիմել ԱԱԾ մարմիններ ու հայտնել տվյալներ իրենց հետ «Օդնոկլասսնիկի» սոցցանցում կապ հաստատած կասկածելի անձանց մասին»,- ասված է ԱԱԾ այսօր տարածած հաղորդագրության մեջ։

«Այդ կերպով ԱԱԾ մարմինների տեսադաշտում են հայտնվել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ,Օդնոկլասսնիկիե սոցիալական ցանցում գործադրված “Seyran Derv”, “S.S.”, “Samvel Samvel”, “Ա Ս”, “Артем Арутюнов”, “Albert Mnacakanyan”, “A M”, “Ruben Hayrapetyan”, “(((((((RH)))))))”, “Gevorg Sarգyan”, “Alik Mesropyan”, “Sergey Karapetyan” ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի ներքո հանդես են եկել ադրբեջանցի «հզոր հետախույզներ»։

Չհրաժարվելով արդեն իսկ «հնություն դարձած» գործելաոճից, ադրբեջանական հատուկ ծառայությունները նույնիսկ գլխի չեն ընկել փոփոխելու մեր քաղաքացիների հետ շփումների մեջ մտնելու համար նախատեսված առասպելները, ու գրեթե բոլոր դեպքերում շարունակել են ներկայանալ որպես Վրաստանում, Ստամբուլում կամ էլ Ռուսաստանում կահույքի աքսեսուարների, տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող կամ էլ սփյուռքահայ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող հայեր, որոնք նախկինում իբրև ծառայություն են անցել այս կամ այն հայկական զորամասերում:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայրենասեր քաղաքացիների մասնակցությամբ, «Օդնոկլասսնիկի» սոցցանցում ներդրված ադրբեջանական հետախույզների մշակման արդյունքում, ՀՀ ԱԱԾ մարմինները նրանց են մատուցել մեծածավալ ապատեղեկատվական նյութեր, որոնց հիման վրա, «ուրախությունից գլուխները կորցրած», ադրբեջանական հատուկ ծառայությունները զեկուցում են հետախուզության ոլորտում իբր ունեցած հաջողությունների մասին, այն ինչ իրականում մոլորեցնում են իրենց երկրի ղեկավարությանը, որոնք իրենց հերթին պարբերաբար հանդես են գալիս անհիմն մարտատենչ հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև
Close
Back to top button