Մշակույթ

Տիգրան Համասյանը ելույթ ունեցավ՝ ի պաշտպանություն Աֆրիկյանների ակումբի շենքի (լրացված)

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Այսօր վաղ առավոտից շարունակվում է Հին Երեւանի դեռեւս պահպանվող վերջին մոհիկանի՝ Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքները, չնայած երեկ երեկոյան մշակույթի նախարարությունը շենքի ապամոնտաժումը դադարեցնելու որոշում է ընդունել եւ դատական միջամտությամբ լուծել խնդիրը: Այսօր «Փրկենք Աֆրիկյանների ակումբը» նախաձեռնության անդամներն ու երեւանցիները բողոցի ցույց են արել՝ շենքի մոտ: Ոստիկանները, սակայն, կենդանի պատ են կառուցել եւ չեն թողել որպեսզի ակտիվիստները մոտենան շենքին:

Չնայածմշակույթի նախարարությունը նախօրեինորոշում է կայացրել անհապաղ դադարեցնելԱֆրիկյանների ակումբի ապամոնտաժմանաշխատանքները,սակայն շինարարները շարունակումեն քանդել շենքը: Այսօրառավոտյան«Պահպանենք Աֆրիկյանների ակումբը» քաղաքացիական նախաձեռնության, ինչպես նաեւ հին Երեւանի դիմագծով մտահոգ քաղաքացիները հավաքվել են եւ մինչեւ այժմ փորձում են բանվորներինեւ ոստիկաններին հանձնել քանդմանապօրինությանմասինորոշումըեւթույլ չտան շարունակել շենքի քանդումը: Սակայն ոստիկանները շրջափակել են շենքը եւ թույլ չեն տալիս, որպեսզի որեւէ մեկը մոտենա շենքին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ակտիվիստներից մեկը ներկայացրեցմշակույթինախարարությանկողմիցկնքվածփաստաթղթիպատճենը, որովպետքէկասեցվերշենքիապամոնտաժումըեւ խնդրել իրավապահին որեւէ կերպ դադարեցնել ապօրինի գործողությունը: Փոխսստիկանապետը, սակայն, ասաց, որ իրենքիրավասուչեննմանբանանել, եւ որ իրենքհասարակականկարգնենպահպանում: Լրագրողների հետ զրույցում Օսիպյանն ասաց, որ սա ընդամենը թղթի պատճենն է եւ իրենից որեւէ  փաստ չի ներկայացնում:

ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանի խոսքով ՝  իրենք դիմել են դատական մարմիններին, որպեսզի դատական վճռով ստիպեն դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, քանի որ իրենց ներկայացրած պահանջը չի իրականացվում։ Երեկ դադարեցրել էին, այսօր առավոտյան շարունակում են շինաշխատանքները:

Երեւանի ավանագու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը որն մի քանի ժամ Տերյան 11-հասցեյում հետեւում էր քաղաքացիների պայքարին, ասում է, որ, ցավոք ոստիակնները չեն կարողանում հիմնավորեն իրենց գործողությունները եւ կարծում է որ ոստիկանների գործողությունները օրենքի սահմաններում չեն:

Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը այսօր եւս մասնակցեց Աֆրիկյանների ակումբի հուշարձան-շենքի փրկության ակցիային, հենց շենքի մոտ տեղադրված դաշնամուրով կատարելով Կոմիտասի ստեղծագործությունները:  Տիգրան Համասյանն ասաց, որ կողմ է հարցի խաղաղ եւ քաղաքակիրթ ճանապարհով լուծմանը:

Երաժիշտ Արթուր Իսպիրյանը շենքի ապամոնտաժումը վանդալիզմ որակեց, եւ կոչ արեց, քաղաքի պատկերով մտահոգ բոլոր քաղաքացիներին գալ եւ տեր կանգնել շենքի պաշտպանությանը եւ ոչ թե այս ամենին հետեւեն հեռուստատեսությամբ:

«Վաղը կարող է ուշ լինել»,- ասաց:

Back to top button