ԿարևորՔաղաքական

Տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Այսօր Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Երկու հայկական հանրապետությունների կառվարությունները համատեղ նիստ են գումարել և քննարկել փոխհամագործակցության հարցերը: Նիստի ընթացքում Հայաստանի վարչապետը կարևորել է Արցախի զարգացումն ու անվտանգությունը, Հայաստանի զարգացման և անվտանգության համատեքստում:

Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը արցախյան այցը սկսեց Ստեփանակերտի հուշահամալիրից` հարգանքի տուրք մատուցելով Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: Ապա տեղի ունեցավ վարչապետեր Հովիկ Աբրահամյանի և Արա Հարությունյանի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու հայկական հանրապետությունների կառավարությունների համատեղ նիստը:

Հայաստանի կառավարության այս այցն Արցախ առնաձնանում է նրանով, որ նոր կառավարության ղեկավարի առաջին այցելությունն է:Երկու վարչապետերը իրենց ողջյունի խոսքում ակնարկեցին, որ փոխհարաբերությունների վրա կադրային փոփոխությունները չեն արդրադարձել և հայկական պետությունների հիմնական նպատակը մնացել է նույնը: Արցախում անշրջելի են համարում Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական ինտեգրումը, իսկ Հայստանում կարևորում են Արցախի զարգացումն ու անվտանգությունը։

Այսօրվա նիստում տարբեր գերատեսչությունների ղեկավարները խոսեցին ինչպես համատեղ աշխատանքի արդյունքների, այնպես էլ հեռանկարների և խնդիրների մասին: Երկու կառավարությունների միջև արդեն գործող համաձայանգրեր ու հուշագրեր կան, համագործակցության մասին առանձին պայմանավորվածություններ ունեն նաև նախարարությունները: Որոշ նախարարությունների միջև առանձին համագործակցության հուշագրեր կան, որոշ ոլորտների վերաբերյալ համաձայնագրեր կստորագրվեն այս այցելության ընթացքում:

Արցախի կառավարության ղեկավարի կարծիքով՝ երկու կառավարությունները լուծելի բազմաթիվ հարցեր ունեն, մարտահրավերներ կան, որոնց դիմակայել հնարավոր է միայն համատեղ ուժերով: Հայասատնի վարչապետի կարծիքով՝ յուրաքանչյուր դեպքում հստակ ժամանակացույց և առարկայական աշխատանք է անհրաժեշտ: Այսօր փոխհամագործակցության մասին հուշագիր են ստորագրելու ՀՀ էներգետիկայի նախարարն ու ԼՂՀ արտադրական ենթակառուցվածների նախարարը: Երեկոյան քննարկումներ են սպասվում ԼՂՀ նախագահի մոտ։

Back to top button