Հասարակություն

Վերջնական փլուզման վտանգի տակ է Սուրբ Գևորգ եկեղեցին

Մարդին նահանգի Քըզըլթեփե գավառում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին վերջնականապես փլուզվելու վտանգի տակ է, հաղորդում է akunq.net-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները: Աղբյուրի համաձայն` տարիներ շարունակ Մարդին նահանգի գյուղատնտեսության տնօրինության կողմից որպես թունաքիմիկատների պահեստ օգտագործված սույն եկեղեցին ներկայում գտնվում է ավերակ վիճակում:

Քըզըլթեփե գավառի Թեփեբաշը թաղամասում գտնվող Սուրբ Գևորգը վերականգնման կարիք ունի: Քըզըլթեփեի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հարթակի նախագահ Մեհմեթ Շերիֆ Օթերը, շեշտելով պատմական հուշարձաններին տեր կանգնելու անհրաժեշտության մասին, հայտնել է, թե իրենք ցանկանում են վերականգնել նաև այս հայապատկան եկեղեցին:

Back to top button