Քաղաքական

Բակո Սահակյան- Հովիկ Աբրահամյան հանդիպումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Բակո Սահակյանի եւ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ:

Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել մի շարք ռազմավարական եւ հեռանկարային ծրագերի իրականացմանը: Երկուստեք նշվել է ՀՀ եւ ԼՂՀ գերատեսչությունների միջեւ կապերի շարունակական խորացման անհրաժեշտությունը, հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Back to top button