Հասարակություն

Օրենքն ընդունված է. «Դեմ եմ»-ը չի պատրաստվում հանձնվել

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Շատ կարճ ժամանակահատվածում ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծն ընդունելի չէր ընդդիմադիրների համար, ինչի արդյուքնում նախագիծն անցկացվել է առանց քառյակի և «Օրիանց երկիր» խմբակցության: Այդ ընթացքում ոչ իշխանական քառյակն ընդունել է հայտարարություն, որին միացել է նաեւ Օրինաց Երկիր խմբակցությունը: Հայտարարությամբ, ոչ իշխանական ուժերը փաստել են խորհրդարանական ճգնաժամը, դատապարտել խորհրդարանական մեծամասնության գործելաոճը և անվավեր ճանաչել Կուտակային կենսաթոշակների մասին փոփոխված օրինագիծի քվեարկությունը:

Ազգային ժողովը շաբաթօրյա արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում նորացված փոփոխությունների փաթեթը: Նշենք, որ խախագծի քննարկումը մինչև ընդդիմադիրների բոյկոտը անցավ բուռն ու լարված: Դեռևս նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս կարողանում է գիշերները հանգիստ քնել, ինչին ի պատասխան, նախարարը հայտնեց, որ 8-14 ժամ աշխատելուց հետո, առավել ևս երբ կան դեռևս չլուծված խնդիրներ, դժվար է հանգիստ քուն ունենալ:

Անդրադառնալով օրենքի նախագծին`քվեարկությունից առաջ Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցմամբ քննարկումներից հետո` արված առաջարկությունների հիման վրա ներկայացված փաթեթում իրականացվել են փոփոխություններ: Այդուհանդերձ նախագիծն ընդունելի չէր ընդդիմադիրների համար և խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ աշխատանքները: Արդյուքնում նախագիծն անցկացվեց առանց քառյակի և «Օրիանց երկիր» խմբակցության: Այդ ընթացքում ոչ իշխանական քառյակն ընդունեց հայտարարություն, որին միացավ նաեւ Օրինաց Երկիր խմբակցությունը: Հայտարարությամբ, ոչ իշխանական ուժերը փաստեցին խորհրդարանական ճգնաժամը, դատապարտեցին խորհրդարանական մեծամասնության գործելաոճը և անվավեր ճանաչեցին Կուտակային կենսաթոշակների մասին փոփոխված օրինագիծի քվեարկությունը: Դաշնակցության խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնելով իր հիասթափությունը` նկատեց, որ նույնիսկ արդեն հիմա նախադրյալներ կան Սահմանադրական Դատարան դիմելու համար:

Այսպիսով` օրենքն ընդունված է, բայց չեն պատրաստվում հանձնվել նաև «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Շարժման ակտիվիստ Տիգրան Մարտիրոսյանի համար օրենքի ընդունումն այնքան էլ անսպասելի չէր, վերջին օրերի իրադարձությունները հենց դրան էլ տանում էին: Նրա համար շատ ավելի անընդունելի է հասարակության տրամադրվածության փոփոխությունը:

Շարժման ակտիվիստները շարունակում են պնդել իրենց պահանջները, ըստ որոնց` համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր, համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից, համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը:

Back to top button