Միջազգային

Պուտին- Ալիեւ հեռախոսազրույցը քննարկվել է Ղարաբաղյան խնդիրը

Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը։

«Կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի օրակարգային հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է աջակցել հակամարտության  խաղաղ լուծումը գտնելու հարցում», —ասված է Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Ալիևը ընգդծել են նաև ռուսադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության կարևորությունն ու խոսել դրա հետագա զարգացման մասին։

Back to top button