Միջազգային

Պուտինը պաշտպանել է Ուկրաինայի նախագահի խաղաղ ծրագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը, որը նախատեսում է կրակի դադարեցումը երկրի հարավ-արևելքում` նշելով, որ հրադադարը չպետք է «վերջնագրի» բնույթ կրի:
Պուտինը պաշտպանել է կրակի դադարեցման մասին որոշումը` ընդգծելով, որ ,առաջարկված ծրագիրն առանց բանակցային գործընթաց սկսելուն ուղղված գործնական քայլերի կենսուանակ ու իրատեսական չի լինիե: Հիշեցնենք, որ հրադադարի մասին Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ուրբաթ` հայտնելով, որ ուժայինները մեկ շաբաթով դադարեցնում են հատուկ գործողությունները երկրի հարավ-արևելքում, որպեսզի անջատողականները հնարավորություն ունենան հանձնել իրենց զենքերը: Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 20-ին և կշարունակվի մինչև հունիսի 27-ը:

Back to top button