Հասարակություն

Մյուռոնօրհնությունը՝ 2015- ի սեպտեմբերի 27- ին

Առաջիկա Մյուռոնօրհնության արարողությունը կանցկացվի 2015 թ. սեպտեմբերի 27-ին` Ս. Վարագա խաչի տոնին։ Այսօր նման որոշում է ընդունել Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարական է տրվել հանձնախմբերին ձեռնամուխ լինելու միջոցառումների պատշաճ կազմակերպմանը:

Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահությամբ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվել են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հրատապ լուծում պահանջող հարցեր՝ հաշվի առնելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքի Մայր Աթոռում գտնվելու պարագան։

Վիրահայոց թեմին վերաբերող խնդիրների վերաբերյալ թեմի ժողովականներն իրենց գնահատանքը հայտնել թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանին և եկեղեցականներին Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի իրավունքների պաշտպանությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված իրենց նվիրյալ ջանքերի համար:

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը անդրադառնալով եկեղեցականների պատրաստության, ինչպես նաև սաների հավաքագրման և ընդունելության հարցին՝ ընդգծել է աշխարհասփյուռ հայության հոգևոր կարիքները հոգալու համար բավարար թվով եկեղեցականների պատրաստության հրամայականը։ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է Գևորգյան հոգևոր ճեմարանում հաստատել հոգևոր-կրթական հաստատությունների դիմորդների հավաքագրման հատուկ գրասենյակ:

Back to top button