Հասարակություն

Համաշխարհային աստղերին փայլ են հաղորդում հայկական զարդերը

Աշխարհահռչակ աստղին  Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը լրացուցիչ փայլ են հաղոդել հայ ոսկերչի ձեռքով պատրաստած զարդերը: Ջենիֆեր Լոպեսը նախընտրում է YEPREM բրենդային զարդերը: Ընկերության ֆեյսբուքյան էջն այսօր զետեղել է մեգաաստղի լուսանկարները՝ արված ֆուտբոլի առաջնության բացման ժամանակ ու ոչ միայն: Լոպեսը YEPREM-ի ինքնատիպ զարդերով ներկայանում է նաև այլ միջոցառումների: Ոսկերչական այս տան զարդերը սիրում են նաև  համաշխարհային այլ աստղեր՝ Մադոննան, Ռիհաննային և բրազիլուհի աշխարհահռչակ մոդել  Ադրիանա Լիման: YEPREM ոսկերչական տունըհիմնվելէԼիբանանումՇաքարդեմյանընտանիքիկողմից կես դար առաջ:

Back to top button