Հասարակություն
Ինչու է անհատը փակում Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը. ամենաթողությո՞ւն, թե՞ կամայականություն


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Զվարթնոցի տաճարն ու Գառնու հեթանոսական տաճարը խնջույքի վայր դարձնելու պաշտոնյաների մոտեցումը նախորդ շաբաթ բուռն քննարկումների տեղիք տվեց. և արվեստագետները, և հասարակական կազմակերպությունները, և որոշ պատգամավորներ դատապարտեցին կատարվածը, ինչի հետևանքով աշխատանքից ազատվողներ եղան: «Ռադիոլուրի» ռեպորտաժը Գառնու քարերի սիմֆոնիայի մուտքը փակող ու ապօրինաբար անցորդներից գումար շորթող մի մարդու մասին է, ում ինքնագործունեության դեմն առնել հնարավոր չէ: